Քիմ Կարդաշյանի մոդելային կարիերան վտանգված է` նրա մոտ հայտնաբերված փսորիազ մաշկային հիվանդության պատճառով։ Առաջին անգամ նա դա նկատել է այս տարվա ապրիլին «Քայլել Կարդաշյանների հետ համատեղ» հաղորդման նկարահանման ժամանակ։ Քիմն այցելել է մաշկաբանին, ով նրան չհուսադրող պատասխան է տվել՝ փսորիազը անբուժելի է, նույնիսկ այսօր։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Քիմը հիվանդությունը ժառանգել է մորից՝ Քրիս Ջեններից։

«Իմ կարիերան հիմնված է գովազդի եւ լողազգեստով նկարահանումների վրա։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչքան ճնշված եմ ես, եւ ինչեր եմ անում, որպեսզի միշտ անթերի երեւամ»,- ասել է նա։ Քիմը վախենում է, որ հիվանդության պատճառով իր մոդելային կարիերան կդադարի, սակայն The Daily Mail-ում տեղադրված տեսանյութից կարելի է եզրակացնել, որ նա մտադիր է իր հիվանդությունը եւս շոուի վերածել։