Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ավարտել են Գյումրիի Շտապ բուժօգնության կայանում շուրջ 2 ամիս շարունակվող ստուգումները:
Առանձին վարորդներ, բժիշկներ ու բուժքույրեր 2 ամիս շարունակ հրավիրվում էին ԱԱԾ Գյումրիի ստորաբաժանման գրասենյակ ու ենթարկվում հարցաքննության: Թե ինչի մասին էին հարցաքննվում աշխատակիցները, հայտնի չէ, քանի որ այդ ստուգումներն ու հարցաքննություններն իրականացվում էին գաղտնի, երբեմն նույնիսկ գիշերային ժամերին, որպեսզի աննկատելի լինի:
Հիմա արդեն այդ բոլոր ստուգումներն ու հարցաքննություններն ավարտված են: Գյումրոիի Շտապ բուժօգնության կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ թեեւ թերություններ հայտանաբերվել են, սակայն դրանք չեն եղել աղաղակող բնույթի, այլ «մանր-մունր» թերութուններ են եղել:
«Ինչպես տեսնում եք, ես իմ տեղում եմ ու նորից ամեն ինչ նույնն է»,-նշել է նա:



























