Սպիտակ Տունը պատրաստ է նախագահական վետո դնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բայների կողմից առաջարկված պետական պարտքի մասին օրինագծի վրա: Ինչպես գրում է «Վզգլյադը»` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, տարածված հայտարարության մեջ ասվում է. «Եթե այդ փաստաթուղթն ուղարկվի նախագահին, նրա խորհրդականները կառաջարկեն վետո դնել դրա վրա»:

Հավելենք, որ Բեյներն պետական պարտքի վերին շեմի բարձրացման երկփուլանի ծրագիր է առաջարկել, որը պետք է ուղեկցվի պետական ծախսերի կրճատմամբ: Առաջին փուլում նա առաջարկում է բարձրացնել պետական պարտքի վերին շեմը 1 տրլն դոլարով եւ կրճատել պետական ծախսերը 1,2 տրլն դոլարով: Սակայն Սպիտակ Տունը դա համարում է կարճաժամկետ միջոցառում, որը չի լուծի առկա խնդիրները: