ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչել է, որ Մյանմայի բանակը ռոհինջաների դեմ ցեղասպանություն է իրականացրել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ զգուշացնելով, որ քանի դեռ խունտան իշխանության ղեկին է, երկրում ոչ ոք չի լինի, հաղորդում է Reuters-ը:
Որոշումը հրապարակելիս Բլինքենն ասել է, որ ռոհինջաների դեմ հարձակումները «համատարած են եւ համակարգված», եւ ապացույցները ցույց են տալիս, որ հիմնականում մահմեդական փոքրամասնությանը ոչնչացնելու հստակ մտադրություն կա:
Վաշինգտոնում Հոլոքոստի հիշատակի թանգարանում ունեցած ելույթում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կարդացել է ողբերգական պատմություններ զոհերի մասին, որոնք գնդակահարվել են, բռնաբարվել եւ խոշտանգվել:
Մյանմայի զինված ուժերը ռազմական գործողություն են սկսել 2017թ․, ինչի արդյունքում առնվազն 730 000 ռոհինջա մուսուլմաններ ստիպված են եղել լքել իրենց տները եւ մեկնել Բանգլադեշ։





























