Երեկ զենքին նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40–ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Ա. Մ.-ից, ով հայտնել է, որ Մոսկովյան փողոցում գտնվող խանութներից մեկից  զինված տղամարդը զենքի սպառնալիքով գողացել է գումար և ծխախոտ, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:25-ից  02:30-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեում գործող առևտրի կրպակին է մոտեցել  անհայտ տղա, աշխատակցին ցույց տվել զենքին նմանվող առարկա ու նրանից պահանջել է գումար և ծխախոտ: Մերժում ստանալուց հետո հանցագործը հափշտակել է մոտ 23 հազար դրամ գումար և ծխախոտ ու դիմել փախուստի:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ անհայտ անձը Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Սամսոն Ղուկասյանն է:

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից նրան ներկայացրել են քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: