Ծայրահեղական Թալիբան շարժման կողմից ձեւավորված Աֆղանստանի կառավարության կրթության նախարարությունն  արգելել են միջնակարգ եւ ավագ դպրոցի աշակերտուհիներին դպրոց գնալ, հաղորդում է Ariana News հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ նախարարությունը հայտարարել է, որ աղջիկների համար միջնակարգ եւ ավագ դպրոցները փակ են լինելու մինչեւ հետագա ծանուցում։ 

Ինչպես ասվում է հրամանագրում, եթե 7-12-րդ դասարանների աղջիկների համար ձեւաթուղթը մշակվի շարիաթին (մահմեդական իրավունքի) համապատասխան՝ ազգային ավանդույթի եւ մշակույթի համաձայն, ապա Աֆղանստանի Իսլամական Էմիրության հրամանով դպրոցները կբացվեն աղջիկների համար։

Անցյալ օրը թալիբների կառավարության կրթության նախարարությունը հավաստիացրել է, որ բոլոր դպրոցները, քոլեջները կվերաբացվեն  չորեքշաբթի օրը:

Փետրվարի վերջին կրթության նախարարությունը հայտարարել է, որ Աֆղանստանում ուսումնական տարին եւ՛ տղաների, եւ՛ աղջիկների համար կսկսվի երկրի արեւային հիջրայի օրացույցով նոր տարվա առաջին օրը, այսինքն՝ մարտի 21-ից հետո: Այնուհետեւ հաղորդվել է, որ աղջիկներին կդասավանդեն կանայք, իսկ տղաներին՝ տղամարդիկ։ Աղջիկների դասարաններում կին ուսուցիչների բացակայության դեպքում դասերը պետք է անցկացնեն փորձառու, տարիքով տղամարդ ուսուցիչները։