Գերմանիան կարագացնի Ուկրաինա զենքի արտահանման մասին ներքին որոշումների ընդունումը, գրում է գերմանական Die Welt թերթը՝ վկայակոչելով էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկին։

Զենքի արտահանումը Դաշնային գրասենյակի կողմից համակարգվող մի քանի նախարարություններ պետք է հաստատեն։ Ուկրաինայի համար հայտերը կքննարկվեն «ամենաբարձր առաջնահերթությամբ», եւ էկոնոմիկայի նախարարությունն անմիջապես կհաստատի հայտերը, գրում է Die Welt-ը։

«Ուկրաինային զենք մատակարարելու որոշում կայացնելով՝ մենք բռնել ենք մի ճանապարհ, որով ստիպված ենք լինելու հետեւողականորեն գնալ»,- ասել է Հաբեկը։ «Ինձ եւ նախարարության համար դա նշանակում է, որ մենք, իհարկե, կհաստատենք համաձայնեցված միջանցքով զենքի բոլոր մատակարարումները։ Դա կարվի առանց հապաղելու»,- ասել է նախարարը։

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի դիմել է՝ խնդրելով Ուկրաինային եւս 2000 հակատանկային միջոց մատակարարել, գրում է թերթը։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նաեւ հայտարարել է, որ Strela նոր հրթիռները, որոնց մատակարարումը ուշացել էր, առաքվում են Ուկրաինա։