Չինաստանը հասկանում է պոտենցիալ սարսափելի տնտեսական հետեւանքները, որոնք կարող են հետեւել, եթե երկիրը օգնի Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նրա խոսքով՝ անցյալ շաբաթ ինքը «շատ ուղիղ զրույց» է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ այդ թեմայով: Բայդենն ասել է, որ «չի սպառնացել», սակայն հստակ հասկացրել է, թե ինչպիսին կլինեն «Ռուսաստանին օգնելու հետեւանքները»:

Բայդենը նշել է, թե Ծինփինին ասել է, որ «իրեն լուրջ վտանգի տակ կդնի, եթե առաջ շարժվի»: «Կարծում եմ՝ Չինաստանը հասկանում է, որ իր տնտեսական ապագան շատ ավելի սերտորեն կապված է Արեւմուտքի, քան Ռուսաստանի հետ: Եվ ուրեմն, հուսով եմ, որ նա չի ներգրավվի»,- ասել է Բայդենը։