Եվրոպական խորհուրդը երկրորդ անգամ Շառլ Միշելին նախագահի պաշտոնում ընտրեց՝ երկուսուկես տարի ժամկետով՝ 2022թ․ հունիսի 1-ից մինչեւ 2024թ․ նոյեմբերի 30-ը։ Նույն ժամանակահատվածի համար նաեւ Շառլ Միշելը կրկին Եվրագագաթաժողովի նախագահ նշանակվեց։

Միշելը Եվրոպական խորհրդի երրորդ լիիրավ նախագահն է՝ 2009թ․ դեկտեմբերի 1-ին Լիսաբոնի պայմանագրով պաշտոնի ստեղծումից հետո:

Շառլ Միշելն առաջին անգամ 2019թ․ դեկտեմբերի 1-ին է Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվել։ Մինչ այդ նա Բելգիայի վարչապետն էր։