Անտիկ Իերապոլիս քաղաքի տարածքում (Թուրքիայի Դենիզլիի մարզ) հնեագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել է սուրբ Փիլիպոսի գերեզմանը, ով եղել է Քրիստոսի առաքյալներից մեկը:
Ինչպես հաղորդում է Тrtrussian.com-ը, այս մասին հայտարարել է պեղումներ իրականացնող խմբի ղեկավար իտալացի պրոֆեսոր Ֆրանչեսկո Դ’անդրիան:
Արդեն 32 տարի է, ինչ իտալացի հնեաբանը աշխատանքներ է իրականացնում այդ անտիկ քաղաքում: Նա պատմել է, որ արշավախումբը հսկայական ջանքեր է գործադրել, որպեսզի գտնի 2 հազա տարի առաջ հռոմեացիների կողմից սպանված Փիլիպոսի գերեզմանը:
Պրոֆեսորը վստահ է, որ առաքյալի գերեզմանը ուխտագնացության վայր կդառնա քրիստոնյաների համար:



























