Աֆղանստանի «Թալիբան» շարժման ղեկավարությունը մերժել է տասնյակ կանանց նստել մի քանի չվերթների ինքնաթիռներ, այդ թվում՝ արտասահմանյան, քանի որ նրանք առանց տղամարդ խնամակալի են ճանապարհորդել, շաբաթ օրը հայտնել են աֆղանական ավիաընկերության երկու պաշտոնյաներ, հաղորդում է AP-ն:

Ըստ անանուն աղբյուրների՝ տասնյակ կանանց, որոնք ուրբաթ օրը ժամանել են Քաբուլի միջազգային օդանավակայան՝ ներքին եւ միջազգային չվերթներով մեկնելու համար, ասվել է, որ նրանք չեն կարող դա անել առանց տղամարդ խնամակալի:

Աղբյուրներից մեկի խոսքով՝ այս կանանցից ոմանք երկքաղաքացիություն են ունեցել եւ ցանկացել են վերադառնալ իրենց տները արտասահմանում, այդ թվում Կանադայում: Կանանց արգելվել է նստել Իսլամաբադ, Դուբայ եւ Թուրքիա մեկնող ինքնաթիռներ, որոնք շահագործվում են Kam Air-ի եւ պետական Ariana ավիաընկերության կողմից, հայտնում են լրատվական գործակալության աղբյուրները: