Տավուշի մարզում հուլիսի 26-ին ժամը 18.20-ի սահմաններում, Բերդ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, հակառակորդի կողմից արձակված կրակի հետևանքով վիրավորվել են:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանից, հայտնի են վիրավորների անունները. նրանք են ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողներ 35-ամյա Կարեն Ղուկասյանը եւ 24-ամյա Մանվել Վանեսյանը:
«Նրանք գտնվելով Տավուշի մարզի սահմանային մարտական դիրքերից մեկում, ադրբեջանական կողմի կրակահերթի հետեւանքով մարտական հենակետի բետոնե պատի բեկորների անդրադարձից ստացել են մարմնական վնասվածքներ»,- ասաց Դ. Կարապետյանը, հավելելով, որ վնասվածքները թեթեւ են:
Ավելի վաղ Դ. Կարապետյանը հայտնել էր, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն աճել են:




























