Լեհաստանն աջակցում է Հայաստանի անդամակցությանը ԵՄ-ին եւ պատրաստ է օժանդակել նրան այդ ճանապարհին: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Երեւանում անցկացված համատեղ ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, ԵՄ-ին անդամակցելու նախապայմանը ժողովրդավարական բարեփոխումների անցկացումն է, եւ Լեհաստանը պատրաստակամ է օժանդակել Հայաստանին դրանց իրագործման հարցում:
Շնորհավորելով հայ ժողովրդին աշխարհի առաջնությունում հայ շախմատիստների ձեռք բերած հաղթանակի կապակցությամբ` Բ. Կամարովսկին նշել է նաեւ, որ այդ խաղը համբերություն եւ հետեւողականություն է պահանջում:
«Հենց այդ հատկանիշներն են անհրաժեշտ Հայաստանին ԵՄ-ին անդամագրվելու գործընթացում, եւ դա հանդիսանում է գլխավոր խաղը»,-ասել է Լեհաստանի նախագահը:
Նա նաեւ շեշտել է, որ առկա են նպաստավոր պայմաններ բոլոր բնագավառներում, հատկապես տնտեսության եւ մշակույթի ոլորտներում հայ-լեհական համագործակցության համար: Միաժամանակ Կոմորովսկին հայտնել է, որ Հայաստանի քաղաքացիների համար կենսաչափական անձնագրերի պատրաստման հայտամրցույթում հաղթող է ճանաչվել լեհական ընկերությունը:




























