ԼՂՀ պաշտպանության բանակը պլանային ուսումնական վարժանքներ է իրականացնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Ինչպես նշել են ԼՂՀ ՊՆ-ում, նման պլանային միջոցառումներն անցկացվում են ամբողջ տարվա ընթացքում եւ նպատակ ունեն բարձրացնել բանակի մարտունակությունը:
Նշենք, որ պլանային ուսումնական վարժանքների անցկացումն ադրբեջանական լրատվամիջոցներն ընկալել են որպես հարմար առիթ իրենց հերթական հակահայկական հայտարարությունների համար: «Վարժանքները բավական լայնամասշտաբ են, լսվում են պայթյունների ձայներ, հայերն օգտագործում են տանկեր, հրանոթներ եւ անգամ «Գրադ» կայանքներ»,- այսպես դրամատիկ է ներկայացնում իրավիճակն ադրբեջանական AZE.az-ը:




























