Բոլիվիայում ընդունված օրինագծով լայն հեռարձակման արտադրությունում մասնավոր հատվածի մասը զգալի կրճատվում է` 90% -ից հասնելով 33%-ի: 67%-ն անցնում է պետությանը, բնիկ ժողովուրդների համայքներին եւ հասարակական շարժումներին:
Ինչպես հաղորդում է ВВС-ին, ընդդիմութունը վստահ է, որ երկրի նախագահ Էվո Մորալեսը նման որոշմամբ ցանկանում է ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողություն սահմանել: Իրենց հերթին իշխանությունները պնդում են, որ նոր օրենքը թույլ կտա միայն բարելավել տեղեկատվության որակը:




























