«Յունիբանկում» մեկնարկել է սպառողական վարկավորման նոր ծրագիր, որի շրջանակներում բանկը շահավետ պայմաններով, այդ թվում` 0% տոկոսադրույքով վարկեր է տրամադրում «Զիգզագ» խանութների ցանցում ապրանքներ գնելու համար: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի բաժնից:
Անտոկոս վարկը տրամադրվում է խանութում անցկացվող հատուկ ակցիաների շրջանակներում ապրանքներ գնելիս: Վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, ժամկետը` մինչև 12 ամիս: Բանկը չի պահանջում կանխավճար, այն նույնպես կազմում է 0%: Այն ապրանքների գնումը, որոնց վրա չեն տարածվում ակցիաների պայմանները, Բանկը վարկավորում է հետևյալ պայմաններով` վարկի ժամկետը` մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 18%, կանխավճարը` 0%:
«Մենք կշարունակենք մեր հաճախորդներից ստացված առաջարկությունների ուսումնասիրությունը եւ նոր վարկատեսակների մշակման ժամանակ հաշվի կառնենք նրանց բոլոր պահանջները», - ասում է «Յունիբանկի» սպառողական վարկերի անդերրայթինգի վարչության պետ Գուրգեն Ղուկասյանը: U-Zigzag և U-Zigzag 0% վարկատեսակները ձևակերպելու համար անհրաժեշտ է այցելել Յունիբանկի 37 մասնաճյուղերից որևէ մեկը եւ ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատավայրից եւ տեղեկանք խանութից` ձեռքբերվող տեխնիկայի վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է պահանջել երաշխավորողի փաստաթղթեր:




























