Այժմ Չեխիայում բնակվում է մոտ 10 հազար հայ: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայ-եվրոպական «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:
«Հայկական սփյուռքը Չեխիայում ձեւավորվել է 90-ականների սկզբներին: Չեխիայում կան մի քանի հայկական կազմակերպություններ, օրինակ` ավելի քան 30 տարի գոյություն ունեցող «Հայաստան» ակումբը, կիրակնօրյա հայկական դպրոցը, հայկական մշակույթի «Ուրարտու» կենտրոնը եւ այլն»,- ասաց բանախոսը:
«Չեխիայում հայկական սփյուռքի կազմակերպվածությունը պայմանավորված է հայկական եկեղեցական համայնքով»,- ասաց Հ. Ասատրյանը` անդրադառնալով հարցին, թե որքանո է կազմակերպված հայկական սփյուռքը Չեխիայում:




























