Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը մերժել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջրկը՝ ցուցադրել ՀԱԿ-ի բողոքի ակցիաների մասին ծանուցող տեսահոլովակները։
Ինչպես ասված է Հայաստանի Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանի գրավոր պատասխանում, քաղաքական գովազդային տեսահոլովակների ցուցադրումը չի կարգավորվում «Գովազդի մասին» օրենքով։ Դրանց ցուցադրումը կարգավորվում է Ընտրական օրենսգրքով, որը նման բան թույլ է տալիս միայն նախընտրական շրջանում։
Նշենք, որ նամակով Հայաստանի Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանին դիմել էր ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը։
Նշենք, որ մինչ այդ մերժվել էր նաեւ Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ յուրաքանչյուր երկխոսությունից հետո կեսժամյա եթեր տարամադրելու առաջարկը։




























