Թուրքիան 2053թ․ տեսլականի շրջանակում ձգտում է դառնալ համաշխարհային լոգիստիկ գերտերություն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Թուրքիան հստակ ճանապարհ ունի՝ լոգիստիկ գերտերություն դառնալու համար»,-նրա խոսքը մեջբերում է Sabah-ը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի նպատակն է դառնալ լոգիստիկ գերտերություն Լոնդոնից մինչեւ Պեկին, Սիբիրից մինչեւ Հարավային Աֆրիկա։
«Մենք ընդլայնել ենք մեր երկաթուղային ցանցը 10 959 կիլոմետրից մինչեւ 13 022 կիլոմետր։ Մեր նպատակն է մինչեւ 2053թ․ այս ցուցանիշը հասցնել 28 590 կիլոմետրի»,-նշել է Էրդողանը։




























