2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանից արտահանված պղնձի եւ ցինկի բնաիրային ծավալները կրճատվել են համապատասխանաբար 32,6 տոկոսով եւ 16,8 տոկոսով, իսկ մոլիբդենի արտահանման բնաիրային ծավալներն աճել են 69,9 տոկոսով:
ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2009թ. առաջին ինը ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 60 մլն 49 հազար դոլար ընդհանուր մաքսային արժեքով 55 հազար 332 տոննա պղնձի խտանյութ եւ հանքաքար՝ 8 մլն 935 հազար դոլար ընդհանուր մաքսային արժեքով, 993 տոննա մոլիբդենի խտանյութ եւ հանքաքար, ինչպես նաեւ 2 մլն 899 հազար դոլար մաքսային արժեքով` 4 հազար 985 տոննա ցինկի խտանյութ եւ հանքաքար:




























