Չինաստանը չի կարող ակնկալել, որ համաշխարհային հանրությունը կհարգի Պեկինի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հետագա կոչերը, քանի դեռ չի հարգել այդ սկզբունքներն Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։

«Վերջերս Չինաստանը հաստատեց Ռուսաստանի հետ հատուկ հարաբերությունները։ Հուսով եմ՝ Չինաստանը դրական քայլեր կձեռնարկի, որպեսզի օգնի այդ պատերազմը դադարեցնելու գործում»,-ասել է Յելենը։

Նրա խոսքով՝ հետագայում ավելի դժվար կլինի առանձնացնել տնտեսական հարցերը ազգային շահերի ավելի լայն նկատառումներից, ներառյալ՝ ազգային անվտանգությունը։

«Չինաստանի հանդեպ աշխարհի վերաբերմունքի եւ հետագա տնտեսական ինտեգրման պատրաստակամության վրա կարող է ազդել նրա արձագանքը ՌԴ-ի դեմ վճռական գործողությունների կոչին»,-ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։