Իտալիան կշարունակի ռուսական նավթից իր կախվածությունը նվազեցնելու ջանքերը՝ չնայած վառելիքի գների բարձրացման հետ կապված մտահոգություններին, CNN-ին ասել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն։

«Էներգիայի արժեքը մեր առաջին մտահոգությունն է այս պահին», բայց Իտալիան «չի պատրաստվում վետո դնել այն պատժամիջոցների վրա, որոնք առնչվում են (ռուսական) էներգաիրներին»,- ասել է Դի Մայոն:

«Օրինակ, կան ձեռնարկություններ, որոնք էլեկտրաէներգիայի համար 400 տոկոսով ավելի են վճարում։ Այս պահին մենք պետք է դադարեցնենք այդ շահարկումը՝ էներգակիրների գների նշաձող սահմանելով»,- ասել է Դի Մայոն։ «Մենք փորձում ենք դրան հասնել ԵՄ-ի միջոցով, եւ եթե կարողանանք դա անել եվրոպական էներգետիկ բորսայի միջոցով, մեզ կհաջողվի գոնե կայունացնել գների աճը»: