ԱՄՆ-ն Ուկրաինային 11 «Մի-17» ուղղաթիռ կտրամադրի, որոնք Աֆղանստանի համար են նախատեսված եղել։
Օգնության նոր փաթեթը նախատեսում է նաեւ 18 հաուբից, ինչպես նաեւ հակահրետանային ռադարներ եւ 200 զրահափոխադրիչներ։ ԱՄՆ-ն առաջին անգամ է Ուկրաինային հաուբիցներ տրամադրում, նշում է Reuters-ը։
Այսօր ավելի վաղ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Կիեւին 800 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու մասին։
Վերջին փաթեթը, որի տրամադրման արդյունքում 1,5 ամսում Ուկրաինային ռազմական օգնության գումարն ավելի քան 2,5 մլրդ դոլար է կազմել, ներառում է հրետանային համակարգեր, հրետանային արկեր եւ զրահափոխադրիչներ։



























