Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին առաջարկել են Twitter-ի փոխարեն գնել Շրի Լանկան։ Ինչպես հայտնում է Mint-ը, Snapdeal տեղական ընկերության գործադիր տնօրեն Կունալ Բահլն առաջարկել է Մասկին Twitter-ը գնելու փոխարեն գնել Շրի Լանկան, որը տնտեսական ծանրագույն ճգնաժամ է ապրում:
Բահլը գրել է, Իլոն Մասկն առաջարկել է Twitter-ը գնել 43 միլիարդ դոլարով, իսկ Շրի Լանկայի պարտքը 45 միլիարդ դոլար է: «Նա կարող է գնել այն եւ իրեն Ցեյլոն Մասկ կոչել»,- գրել է Բահլը:
Վերջերս Մասկը հայտարարել էր, որ 54.20 դոլար կվճարի Twitter-ի մեկ բաժնետոմսի համար, որը մոտ 40 միլիարդ դոլար է գնահատվում:





























