Ռուսաստանի վրա հասնող պարտքային դեֆոլտը, ամենայն հավանականությամբ, վատթարագույններից մեկը կլինի պատմության մեջ եւ կարող է նույնիսկ հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն մշտապես կառգրավի երկրի կենտրոնական բանկի ակտիվները, կարծում է Ըստ Oxford Economics խորհրդատվական ընկերությունը:

Ռուսաստանին սպառնում է արտարժութային պարտքի առաջին դեֆոլտը 1918 թվականի հեղափոխությունից հետո, գրում է Business Insider-ը։

ԱՄՆ ֆիննախն այս ամսվա սկզբին արգելափակել էր 650 միլիոն դոլարի վճարումը Ռուսաստանին երկու պարտատոմսերով ամերիկյան բանկերում պահվող միջոցների կիրառմամբ: Փոխարենը Ռուսաստանը փորձեց վճարել ռուբլով, սակայն վարկանիշային գործակալությունները հայտարարեցին, որ դա դեֆոլտ կնշանակի:

Ռուսաստանի համար ապրիլի 4-ից 30-օրյա արտոնյալ ժամկետ է գործում, որի ընթացքում կարելի է վճարել դոլարով։ Բայց հարցն այն է, թե ինչպես կարող են պարտատոմսատերերը վերադարձնել իրենց գումարները:

Oxford Economics-ի զարգացող շուկաների առաջատար տնտեսագետ Տատյանա Օրլովան ասել է, որ ներդրողներին «շատ երկար եւ դժվար» իրավական ճանապարհ է  սպասվում: «Ռուսաստանի պարտքային ճգնաժամը պատմության մեջ ամենադժվար լուծելիներից մեկն է լինելու, քանի որ դեֆոլտի արմատները ոչ թե ֆինանսների, այլ քաղաքականության մեջ», - գրել է նա զեկույցում:

Առանցքային խնդիրներից մեկն այն է, որ Ռուսաստանի եւ Արևմուտքի քաղաքական եւ ֆինանսական հարաբերությունները լիովին խզված են։ Դա սովորական դեֆոլտի գործընթացը, երբ պարտատոմսատերերն ու կառավարությունը բանակցություններ են վարում եւ գործարք են մշակում, քիչ հավանական է դարձնում:

Օրլովան կարծում է, որ ԱՄՆ-ն, ի վերջո, կարող է առգրավել գումարները Ռուսաստանի կենտրոնական բանկի արժութային պահուստներից: Արեւմտյան կառավարություններն արդեն սառեցրել են պահուստների մեծ մասը՝ մոտ 600 միլիարդ դոլար:

ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ կառավարությունը կատարել է իր պարտավորությունները՝ վճարելով ռուբլով։ Անցյալ շաբաթ նա հայտնել էր, որ արեւմտյան կառավարությունները Ռուսաստանին ստիպում են դեֆոլտի մեջ մտնել եւ սպառնացել էր դատարան դիմել:

Միայն ռուսական սուվերեն պարտք ունեցողները չեն, որ ստիպված կլինեն դիմել դատարան՝ փորձելով հետ ստանալ իրենց գումարները:

Օրլովայի զեկույցում ասվում է, որ, ամենայն հավանականությամբ, ռուսական կորպորատիվ պարտքի մասով դեֆոլտի «ձնահյուս» կլինի՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն կոշտ դիրքորոշում է ընդունում եւ արգելում է ամերիկյան բանկերին մշակել վճարումներումները: