Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հրաման է պատրաստել ցորենի եւ ալյուրի արտահանման ծավալների սահմանափակումներ սահմանելու մասին, որոնք կգործեն մինչեւ հունիսի 15-ը: Փաստաթուղթն ուղղվել է պետական գրանցման, կիրակի հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
«Ղազախստանի գյուղատնտեսության նախարարի՝ 2022 թ. ապրիլի 16-ի հրամանով քվոտաներ են սահմանվում հացահատիկի եւ ալյուրի արտահանման համար: Ներկա պահին հրամանն ուղղվել է Ղազախստանի արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այդ հրամանի՝ ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ հունիսի 15-ը ցորենի եւ ալյուրի արտահանումը խստորեն իրականացվելու է քվոտաների համաձայն սահմանված ծավալներով. ցորենի եւ մեսլինի համար՝ 1 մլն տոննա, զորենի ալյուրի համար՝ 300 000 տոննա:
Գյուղատնտեսության փոխնախարար Այդարբեկ Սապարովն ավելի վաղ տեղեկացրել էր, որ քվոտաներ են սահմանվում, որպեսզի դեֆիցիտ թույլ չտան ներքին շուկայում:





























