ԱՄՆ-ին, ըստ ամենայնի, կհաջողվի խուսափել դեֆոլտից: Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ հանրապետականներին եւ դեմոկրատներին Կոնգրեսում հաջողվել է հանգել համաձայնության պետական պարտքի վերին շեմի բարձրացման եւ բյուջետային դեֆիցիտի կրճատման հարցում:

Պայմանավորվածությունը նախատեսում է կրճատել պետական ծախսերը 1 տրիլիոն դոլարով 10 տարվա ընթացքում:

«Վեստին», վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հաղորդում է, որ ԱՄՆ Կոնգրեսում նախատեսվում է ստեղծել հատուկ կոմիտե` երկու կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը հանդես կգա ապագա բյուջետային կրճատումների չափորոշիչների առաջարկներով: