ԱՄՆ Կոնգրեսի Սենատը բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է «Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի օկուպացիան» եւ դատապարտելով Ռուսաստանին, կոչ է անում հարգել Վրաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:

«Սրանով հերթական անգամ թքում են Ռուսաստանի վրա, որը գործնական արդյունք չի ենթադրում»,- մեկնաբանել է ՆԱՏՕ-ում ՌԴ ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ռոգոզինի կարծիքով, ռուսական ռազմական ներկայությունը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքում ժամանակավոր միջոց է եւ պայմանավորված է Վրաստանի ագրեսիայով: