Պակիստանի դատարանը մահապատժի է դատապարտել վեց տղամարդու՝ անցյալ տարի արեւելյան Պակիստանում գործարանի շրիլանկացի կառավարչին Լինչի դատաստանի ենթարկելու համար, հայտարարել է դատախազը, հայտնում է Reuters-ը:
Հակաահաբեկչական դատարանը եւս յոթին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ 67-ը դատապարտվել են երկու տարվա ազատազրկման՝ մահապատժին մասնակցության համար։
Արեւելյան Պակիստանում գործարանի աշխատողների ամբոխը Լինչի դատաստանի է ենթարկել եւ հրկիզել Շրի Լանկայից մենեջերին՝ մեղադրելով նրան սրբապղծության մեջ:





























