Երեւանի քաղաքապետի առաջարկով օրինագիծ է շրջանառության մեջ դրվել, որպեսզի ծառայողական ավտոմեքենաների կայանման գծանշումները տարբերվեն կայանման վճարովի տեղերից։ Այս մասին ապրիլի 19-ին Երեւանի ավագանու նիստին ասաց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։ Նա պարզաբանեց, որ նախագծով առաջարկվում է վճարովի ավտոկայանատեղիների գծանշումները (այսպես կոչված՝ «կարմիր գծերը») կապույտ, իսկ ծառայողական կայանատեղերը կարմիր ներկել:





























