Թայվանը ԱՄՆ-ի հետ միասին ձգտում է անդամակցել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական կառույցին:
Թայվանի բարձրաստիճան նախարարներից մեկը ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Քեթրին Թայից պահանջել է կղզին ներառել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան ապագա տնտեսական կառույցում:
Վիրտուալ բանակցությունների ընթացքում Թայվանի գլխավոր ներկայացուցիչ Ջոն Դենը կրկնել է, որ կղզին աջակցում է կառույցին եւ պատրաստ է միանալ դրան, հաղորդում է Reuters-ը: «Տարածաշրջանային առեւտրային հարցերը մտահոգում են երկու կողմերին»,- ասել է նրա գրասենյակի խոսնակը՝ հավելելով, որ երկու կողմերը պայմանավորվել են կապ պահպանել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։





























