Իրաքը հավատարիմ է նավթի արդյունահանումն ավելացնելու OPEC+-ի որոշմանը, հաղորդել է INA պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նավթի նախարարության հայտարարությունը:

Հայտարարությունը հնչել է նավթի նախարար Իհսան Աբդուլ-Ջաբբարի հայտարարություններից օրեր անց, որ Իրաքի վրա ճնշում է գործադրվում նավթի արդյունահանումը մեծացնելու համար, ինչը դուրս է ՕՊԵԿ-ի քաղաքականության շրջանակներից:

ՕՊԵԿ+-ը, որը միավորում է ՕՊԵԿ-ը եւ դաշնակիցներին՝ Ռուսաստանի գլխավորությամբ, անցյալ ամիս պայմանավորվել է նավթի ամսական արդյունահանումը մայիսին օրական 432 000 բարելով հերթական անգամ ավելացնելու մասին՝ դիմակայելով արդյունահանումը ավելացնելու Արեւմուտքի ճնշմանը: