Քիմ Քարդաշյանը նախատեսում է լքել իր Լոս-Անջելեսի տունը` անկոչ հյուրերի պատճառով:
Twitter-ի իր էջում հեռուստաաստղը խնդրանքով դիմել է իր երկրպագուներին չմտնել իր աձնական տարածքներ: Նա նաեւ խոստովանել է, որ լրջորեն վախեցել է, երբ իր տանը տեսել է անկոչ հյուրերին:
«Ես սիրում եմ իմ երկրպագուներին: Դուք թանկ արժեք ինձ համար, բայց խնդրում եմ ձեզ մի հայտնվեք իմ տանը: Դա իմ անձնական տարածքն է, իմ հարմարավետության գոտին»,- գրել է Քիմը Twitter-ի իր էջում:
Նա նաեւ հավելել է, որ հպարտանում է նրանով, որ բաց է իր երկրպագուների համար, սակայն տունն այն վայրն է, որտեղ ինքը չի կարող հանդուրժել անկոչ հյուրերին:



























