Վերջին օրերին Շիրակի մարզում հրդեհների թիվն աճել է: Այս տարվա 7 ամիսների ընթացքում արդեն 43 հեդեհի դեպք է գրանցվել Շիրակի մարզում: Միայն երեկ մարզում մի քանի հրդեհներ են գրանցվել:Մեկը Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի Ախուրյան գետի մոտակայքում: Հրդեհն առաջացել է քաղաքացիների անզգուշության հետեւանքով՝գազի բալոնի արտահոսքից: 

Բացի այդ, հրդեհ է գրանցվել նաեւ Գյումրիի ծերանոցի հարեւանությամբ՝ բարձրահարկ շենքում: Բարեբախտաբար հաջողվել է շուտ հանգցնել հրդեհը եւ այն լայն տարածում չի գտել:

Հաջորդ դեպքը գրանցվել է Գյումրիի Անի թղամասում՝ Սուրբ Մծբինեցի եկեղեցու հարեւանությամբ գտնվող ավտոկայանատեղիի տարածքում: