Հինգշաբթի պղնձի գինը շարունակում է երկօրյա անկումը Չինաստանում կորոնավիրուսի բռնկման պատճառով, վկայում են աճուրդների տվյալները։
Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսների գինը վազել է 0.52 տոկոսով՝ մինչեւ 4.6385 դոլար ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ):

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի մեկ տոննա պղնձի գինը նվազել է 0.79 տոկոսով՝ մինչեւ 10223 դոլար, ալյումինը թանկացել է 0.25 տոկոսով եւ կազմել 3269 դոլար, ցինկի գինը նվազել է 1.79 տոկոսով՝ մինչեւ 4418 դոլար։