Ըստ թերթի, ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե «պաշտոնական Բաքուն շահարկումների է դիմում` Արցախին մեղադրելով սահմանների շփման գծում հրդեհների բռնկման կազմակերպման մեջ»:
Ըստ նրա` սահմանների շփման գծում հրդեհների բռնկման պատճառը կլիմայական եղանակն է, ինչի պատճառով չորացած խոտից հրդեհ է բռնկվում եւ քամու միջոցով տարածվում: «Ադրբեջանական կողմն է մասնագիտացած դիտավորյալ հրդեհների կազմակերպման մեջ: Նրանք են այրում դաշտերը եւ հրդեհն ուղղորդում դեպի Արցախի տարածք: Ղարաբաղյան կողմը պատրաստ է ցանկացած ապացույց տրամադրել»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը:




























