Գինեսի գրքում գրանցված աշխարհի ամենագեր` ԱՄՆ Նյու Ջերսի նահանգից Օտտո կատուն զրկվել է իր կարգավիճակից.  նրա առողջական վիճակով մտահոգ անասնաբույժները կատվի համար դիետա են սահմանել: Օտտոն

3 կգ-ով նիհարել է եւ ներկայումս կշռում է 13կգ` նախկին 16-ի դիմաց, ու սկսել է մի քիչ շարժվել:

«Clementon Animal Hospital» հիվանդանոց տեղափոխվելու պահին նա կշռել է ավելի, քան  6-ամյա տղան, եւ  կշռով համարժեք է եղել  230-կիլոգրամանոց մարդու քաշին:

Ինչպես հաղորդում է «NBC News»-ը, թեեւ Օտտոն արդեն ռեկորդակիր չէ,  սակայն բավական հաճախ է հայտնվում ԱՄՆ հետուստաշոուների եթերում` որպես գիրությամբ տառապող եւ  դրա դեմ հաջողությամբ պայքարող կենդանու օրինակ:

Ավելի վաղ աշխարհի ամենագեր կատուն 21,3 կգ կշռող Հիմմին էր: Նա մահացել էր  10  տարեկանում` շնչառական անբավարարությունից: