«Ռոսնանո»-ի նախկին ղեկավար եւ Ռուսաստանի նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսն ինքնակամ հեռացել է «Սիստեմա» ԲՖԸ-ի եւ նրա պորտֆելային ընկերություն «Էլեկտրոզավոդ» ԲԸ-ի տնօրենների խորհուրդներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Անատոլի Չուբայսն ինքնակամ լքել է ԲՖԸ-ի եւ նրա պորտֆելային ընկերություն «Էլեկտրոզավոդ» ԲԸ-ի տնօրենների խորհուրդները»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Չուբայսը «Սիստեմա» ԲՖԸ-ի տնօրենների խորհրդում ընդգրկվել էր 2020թ․ հունիսին, «Էլեկտրոզավոդ» ԲԸ-ի տնօրենների խորհրդում՝ 2021թ․ մարտին:


























