Պորտուգալիայի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել մոտ 15 տարի առաջ ընտանեկան հանգստի ժամանակ անհետացած բրիտանուհի Մադլեն Մաքքանի անհետացման գործով կասկածյալին, փոխանցում է Associated Press-ը:

Ֆարո քաղաքի դատախազության հայտարարության մեջ չի նշվում կասկածյալի անունը, սակայն ասվում է, որ նա գործել է Գերմանիայի իշխանությունների պահանջով եւ անգլիացի քննիչների հետ համագործակցությամբ:

2020 թ. կեսերին Գերմանիայի ոստիկանությունը գործով կասկածյալի է հայտարարել Գերմանիայի քաղաքացի Քրիստինա Բրյուկներին:

Մաքքանը 3 տարեկան էր, երբ անհետացել էր Ալգարվե շրջանի Պրայա դա Լուշ ծովափնյա քաղաքի բնակարանից, որտեղ հնագստանում էր ընտանիքը:

45-ամյա Բրյուկները պատիժ է կրում գերմանական բանտում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար, եւ նրան յոթամյա ժամկետ է սպառնում՝ Պորտուգալիայում 2005 թ. 72-ամյա ամերիկուհու բռնաբարության մեջ մեղադրանքով: Բռնաբարությունը եւս տեղի է ունեցել Պրայա դա Լուշ քաղաքում:  

Բրյունկերը հերքում է իր ներգրավվածությունը Մադլենի անհետացման գործում: