Ապրիլի 24-ից Ֆինլանդիան մեկ երրորդով կկրճատի ռուսական էլեկտրաէներգիայի ներմուծումը, հաղորդում է Bloomberg-ը։

Մեկ օր առաջ Montel տեղեկատվական պորտալը հայտնել է, որ հաջորդ տարի Ֆինլանդիայում էլեկտրաէներգիայի գները կարող են աճել 30 տոկոսով, եթե երկիրը սահմանափակի Ռուսաստանից մատակարարումները:

Ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը չի պատասխանել Հելսինկիի որոշման հետ կապված  ՏԱՍՍ-ի հարցմանը։