Ռուսաստանի Կրասնոյարսկի մարզում իրար հետ կռվել են երկու տաքսի-ծառայությունների վարորդները, որոնք հետո փոխհրաձգություն են սկսել օդանավակայանից ուղեւորներ փոխադրելու իրավունքի համար:

Նորիլսկում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցել է մոտ 10 մարդ, հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոյարսկի մարզի վարչությունը:

«Բիզնեսի վիճելի հարցերի շուրջ հանդիպումը վերաճել է գազային զենքի կիրառմամբ ծեծկռտուքի, արդյունքում երկու մարդ վնասվածքներ են ստացել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ներկայումս պարզվել են միջադեպի մասնակիցներից 3-ի ինքնությունը, նրանցից մեկին ձերբակալել են: Life News-ի տեղեկություններով, տուժել են Հայաստանի երկու քաղաքացիներ: Հարուցվել է քրեական գործ: