Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը շաբաթ հայտարարել է, որ ինքը կնախագահի պոլիոմիելիտի վերացման հարցով ազգային աշխատանքային խմբի արտակարգ նիստն այն բանից հետո, երբ երկրում 15 ամսվա ընթացքում պոլիոմիելիտի առաջին դեպքն է հայտնաբերվել, հաղորդում է AFP-ը։
Հանրային առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հայտնել են, որ վիրուսի հետեւանքով կաթվածահար է եղել 15 ամսական մի տղա։ ․
Երկրում հիվանդության վերջին դեպքը հայտնաբերվել է 2021թ․ հունվարին։
Համաձայն պոլիոմիելիտի վերացման համաշխարհային նախաձեռնության (GPEI)՝ 2022թ․ Հյուսիսային Վազիրիստանում գրանցվել է պոլիոմիելիտի երեք դեպք, մեկը հաստատվել է Մալավիում եւ մեկը՝ Աֆղանստանում:
Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ աշխատում են վիրուսի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ։





























