Տրիպոլիի ափերին գիշերը նավի կողաշրջման հետեւանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ առնվազն մեկ երեխա, հայտնում է Reuters-ը՝ հղում Լիբանանի տրանսպորտի նախարար Ալի Համիեին:

Հաղորդվում է, որ ոչ մեծ նավը, որում մոտ 60 մարդ է եղել, շաբաթ խորտակվել է ափամերձ շրջանում: Նավում լիբանանցիներ եւ սիրիացիներ են եղել:  

Համիեն գործակալության հետ զրույցում հայտել է, որ երիտասարդ աղջկա մարմինը ջրից դուրս է բերվել շաբաթ երեկոյան, եւս հինգ մարդու մարմին հայտնաբերվել է կիրակի առավոտյան:  

Ավելի վաղ երկրի բանակը հայտարարել էր, որ նավն անօրինական կերպով է հեռացել ափից: