Վրաստանի Բաթումի նավահանգստում Barko անվանումով բեռնանավ է ձերբակալվել, որը լողում էր թուրքական դրոշի ներքո: Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել նավի անձնակազմին` մասնավորապես ծովն աղտոտելու համար, հաղորդում է «Գրուզիա online»-ը:
Նավի կապիտանի` Թուրքիայի քաղաքացի Թաքսին Էրչանի դեմ վարչական վարույթ է հարուցվել, եւ նա ստիպված է լինելու մոտ 65 հազար լարի տուգանք մուծել: Ձերբակալված նավը գտնվում է Բաթումիի տուգանային նավակայանում: Տուգանքը մուծելուց հետո բեռնանավին կթույլատրվի ազատ լողալ ծովում:



























