ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել են Կիեւ եւ բանակցություններ կվարեն երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, փոխանցում է «Ուկրաինֆորմ» գործակալությունը:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը:
«Ամերիկացիները Կիեւում են: Այո, հենց հիմա: Խոսում են նախագահի հետ», -ասել է նա:





























