Վրաստանի Բաթումի քաղաքի եվրոպական հրապարակում այսօր` օգոստոսի 2-ին տեղի կունենա հայտնի երգիչ էնրիկե Իգլեսիասի համերգը, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը։

Համերգը ձրի է եւ հրապարակը նախատեսված է 4 հազար հանդիսատեսի համար։

Ըստ գործակալության, միջոցառումը իրականացվում է MTV LIVE GEORGIA-ի շրջանակներում, որին ուղիղ եթերով կհետեւի 152 երկրների մոտ 600 միլիոն բնակիչ։

Աշխարհահռչակ երգչի հետ Բաթումիի հանդիսատեսի առաջ կներկայանան նաեւ Վրաստանի շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ երգչուհի Սոփո Նիժարաձեն, եւ այս տարի Եվրոտեսիլում Վրաստանը ներկայացնող Eldrine խումբը։

Նշենք, որ MTV հեռուստաընկերության ներկայացուցիչները Վրաստան են այցելել անցյալ տարի դեկտեմբերին եւ հանդիպել են Վրաստանի մշակույթի նախարար Նիկոլոզ Ռուրուային, ինչպես նաեւ ուսումնասիրել են Բաթումին։

Հիշեցնենք, որ էնրիկե Իգլեսիասը Բաթումի է ժամանել երեկ երեկոյան: