Բելառուս ժողովրդի երջանկությունը հողը պահպանելու մեջ է: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Օրշայի շրջանի Կոպիս քաղաքային գյուղի Տիրոջ Պայծառակերպության եկեղեցի կատարած այցի ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

«Բելառուսներին ուզում եմ ասել. մեր երջանկությունը, մեծ հաշվով, մեկն է՝ մենք պետք է պահպանենք մեր հողը: Ուստի այս տաճարում, դիմելով իմ հայրենակիցներին՝ բելառուսներին, ուզում եմ խնդրել նրանց, պահանջել, եթե կուզեք՝ որպես նախագահ, հոգ տարեք Բելառուսի մասին։ Եթե ​​կորցնեք ձեր հողը, չեք ունենա ոչ առողջություն, ոչ երջանկություն։ Չեք ունենա ոչ փող, ոչ աղ, եւ ձեր երեխաներն էլ չեն լինի»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Հիսուս Քրիստոսն իրեն զոհաբերել է հանուն ժողովրդի, եւ բելառուսների համար դա «մեծ դպրոց» է։

«Մենք պետք է սովորենք զոհաբերել հանուն մեզ համար գլխավորի` հանուն մարդկանց: Իսկ ես կխնդրեի ձեզ, որ միշտ գնահատեք այդ զոհաբերողներին, ինչպես մենք ենք գնահատում Նրան»,- եզրափակել է նախագահը։