Գերմանիայի կառավարությունը մտադիր է այս տարվա ինֆլյացիայի կանխատեսումը 6,1 տոկոսի հասցնել՝ ուկրաինական պատերազմի հետեւանքների պատճառով։
Կառավարության փաստաթղթի համաձայն, որին ծանոթացել է Reuters-ը, Գերմանիայում տարեկան ինֆլյացիան մարտին աճել է մինչեւ վերջին 40 տարվա ամենաբարձր մակարդակը, քանի որ բնական գազի եւ նավթամթերքների գներն աճել են՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ, եւ սպասվում է, որ այդ մակարդակում կմնան նաեւ ապրիլին:
Ըստ փաստաթղթի՝ Բեռլինը, որը չորեքշաբթի պետք է հրապարակի իր գարնանային տնտեսական կանխատեսումները, 2023 թվականին սպառողական գների մինչեւ 2,8 տոկոս անկում է սպասում։
Ակնկալվում է, որ այս տարի սպառողական ծախսերը կավելանան 9,7 տոկոսով, ինչը 0,6 տոկոսային կետով ավելի է, քան կառավարությունը նշել էր իր հունվարյան կանխատեսումներում: 2023 թվականին սպառողական ծախսերը ավելի դանդաղ կաճեն՝ 4,8 տոկոս արագությամբ, ասվում է փաստաթղթում։
Աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ կառավարությունը մտադիր է Եվրոպայի խոշորագույն տնտեսության 2022 թվականի աճի վերաբերյալ իր ակնկալիքները գարնանային կանխատեսումների 3,6 տոկոսից իջեցնել մինչեւ 2,2 տոկոս, իսկ 2023 թվականին աճը փոքր-ինչ կարագանա՝ մինչեւ 2,5 տոկոս:





























