Երեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները, երեք աճուրդներում նվազումից հետո, բարձրանում են մոտ 1 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրանում է 1,16 տոկոսով՝ մեկ բարելը 103,34 դոլար, WTI-ի հունիսյան ֆյուչերսների գինը՝ 0,94 տոկոսով (99,48 դոլար)։
Նախորդ երեք աճուրդներում Brent տեսակի նավթն, ընդհանուր առմամբ, էժանացել էր 5,7 տոկոսով, WTI-ը՝ 5 տոկոսով։





























