Ռուսաստանից եւ Բելառուսից պարարտանյութերի բացակայության պատճառով ամբողջ աշխարհի ֆերմերները չեն կարողանա սերմեր աճեցնել, ուստի կարող է սկսվել «ամենամեծ սովը պատմության մեջ», գրում է Сompact-online-ը։

«Դա տեղի կունենա Ռուսաստանից եւ Բելառուսից պարարտանյութերի պակասի պատճառով», - ասել է Գերմանիայի ֆերմերային տնտեսության ներկայացուցիչ Մաթիաս Բերնինգերը:

Շուկայի փորձագետները համակարծիք էին, որ պարարտանյութերը գրեթե անհասանելի են դարձել աղքատ երկրների համար: Հաշվի առնելով, որ այժմ Ռուսաստանից եւ Բելառուսից պարարտանյութերի վրա արգելք է դրվել, դրանց այլընտրանք գրեթե չկա: Օրինակ՝ ազոտական ​​պարարտանյութերը չեն կարող այլընտրանք լինել՝ իրենց շատ բարձր արժեքի պատճառով։

Նրանք նաեւ նշել են, որ սերմնաբուծության հետ կապված խնդիրները կարող են սկսվել մի քանի ամիս անց: Եթե ​​իսկապես մատակարարման խափանում տեղի ունենա, ապա 2023-ին աշխարհն ավելի քիչ բերք կստանա։

Ապրիլի 20-ին տնտեսագետ Կեյիտի Կայը հայտարարել էր, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ձեռնտու է ԱՄՆ-ի համար, ինչի պատճառով պարենային լուրջ ճգնաժամ է հրահրվում, եւ շատ երկրներում կարող է սով սկսվել։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը եւ Ուկրաինան բարձր դիրքեր են զբաղեցնում ցորենի արտադրության ոլորտում։ Եթե ​​Ուկրաինայում իրավիճակը ձգձգվի, ցորենի գները կարող են մի քանի անգամ թանկանալ։ Ցորենի այլընտրանքները, մասնավորապես՝ եգիպտացորենինը, եւս կթանկանան՝ պահանջարկի ավելացման հետ կապված, ինչը կազդի արդեն այլ պարենային ապրանքների վրա։